Մեր մասին

Այստեղ դուք կգտնենք շների և կատուների համար նախատեսված և՛ խնամքի միջոցներ, և՛ սնունդ։Ձեր ընտանի կենդանուն գոհացնելու լավագույն տարբերակը․․․ ...

Կոնտակտային տվյալներ

© Xholding 2023, Բոլոր իրավունքները պաշտպանված են.

Ինչպես հոգ տանել ձեր կենդանիների մասին

Բոլոր կենդանիներին պետք է բարությամբ վերաբերվել ՝ լինեն դրանք կատուներ, շներ, նապաստակներ կամ սողուններ: Անկախ նրանից, թե ձեր կենդանին ինչ տեսակ է, նրանց հետ բարի վերաբերվելու բազմաթիվ եղանակներ կան: Խաղացեք ձեր լավագույն ընկերոջ հետ և միասին որակյալ ժամանակ անցկացրեք ՝ ձեր միջև կապն ամրապնդելու համար: Ուսումնասիրեք նրա հաղորդակցությունը և հարգեք նրա տարածքը, եթե ցանկանում է մենակ մնալ: Ջեր սերը մրա հանդեպ ցուցադրելիս պետք է հիշել, որ կենդանու խնամքը ևս շատ կարևոր է;


1. ԿԱՊ ՀԱՍՏԱՏԵԼ ԸՆՏԱՆԻ ԿԵՆԴԱՆՈՒ ՀԵՏ ա) Ամեն օր խաղացեք ձեր կենդանու հետ։ Որպեսզի նա ստանա իր ֆիզիկական և մտավոր ակտիվության ճիղտ չափաբաժինը փորձեք ամեն օր խաղալ կենդանու հետ։ բ) Քորեք և շոյեք ձեր կենդանու այն հատվածը որը ինլը սիրում է։ Ամեն կենդանի ունի այն հատվածը որն իր համար ավելի հաճելի է երբ դիպչում էք։ Որինակ շներին կարելի է քորել ականջների հատվածը և փորիկը, իսկ կատուներին պետք է թույլ տալ որպեսզի իրենք մոտիկանանք և դնչիկով քսվեն ձեր ձեռքին։ Կարող էք շոյես նրան սկսած քթիկից մինչև պոչը։ ԽՈՐՀՈՒՐԴ Մինչ կենդանուն դիպչելը պետք է ձեռքը մոտիկացնել կենդանու քիթիկին և թույլ տալ որպեսզի նա կոտոտի ձեզ գ) Հաճախակի գովեք ձեր կենդանուն։ Քնքույշ տոնայնությամբ ասեք ձեր կենդանուն թէ որքան էք իրեն սիրում։ Երբ նա իրեն լավ է պահում կամ կատարում է հրահանգները գովեք իրեն որպեսզի նա իմանա որ այդպես ճիշտ է։ դ) Ամեն օր հանգստացնող ձայնով խոսացեք ձեր կենդանու հետ։ Ինչպես գովասանքը այնպես էլ հանգստացնող տոնայնությխմբ խոսելը օգնում է ձեր և կենդանու միջև կապը ամրապնդելուն։ Տուն վերադառնալիս փորձեք խիսել նրա հետ։ Ասեք «Ուր է իմ շունիկը» կամ «Ով է ամենա լավ փիսիկը աշխարհում»։ ե) Ձեր կենդանուն պարգևատրեք օգտակար համովիկներով։ Ձեռքով համովիկ տալը մեծ դեր կխաղա ձեր միչև կապը ամրապնդելու համար։ Բացի այդ ինչ որ բան սովորեցնելիս եթե իրեն պարգևատրեք ապա կենդանին շահագրգրված կլինի սովորելուն։ Բայց պետք է հիշել, որ համովիկները պետք է չափի մեջ տալ։ Դրանք պետք է կենդանու ռացիոնի 10%_ից քիչ լինեն։ 2. ՑՈՒՅՑ ՏԱԼ ԿԵՆԴԱՆՈՒՆ ՁԵՐ ՀԱՐԳԱՆՔԸ ա) Եթե կենդանին չի ուզում, որպեսզի որեն ձեռք տան ապա մի մտեք կենդանու անձնական տարածք։ Եթե շունը պոչը խաղացնում է ապա նա երջանիկ է իսկ եթե կատուն է շարժում պոչը ապա նա ինչ որ բանից վախեցած կամ գրգրված է։ բ) Հետևեք, որպեսզի կենդանու շրջապատը մաքսիմալ հարմարավետ լինի։ Արեք հնարավորինս որպեսզի կենդանու համար ոչ մի անակնկալ չլինի։ Խուսափեք իրերի հաճախակի տեղաշարժումից և եբեք մի վախեցրեք ձեր կենդանուն։ Հաճախակի փոփոխությունը կատվին կարող է հանել հավասարակշռությունից։ դ) Համոզվեք որ ձեր ըմտանիքում բոլորը գիտեն թէ ինչպես է պետք հարգանքով վարվել կենդանիների հետ։ Այս կենը վերաբերվում է հատկապես երեխաներ ունեցող ընտանիլներին։ Երեխանեէին մանկուց է պետք սովորեցնել կենդանու հետ ճիշտ վարվելու կանոնները։ 3. ՀԵՏԵՎԵՔ ԿԵՆԴԱՆՈՒ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ա) Կենդանուն կանոնավոր տարեք անասնաբույժի մոտ։ Ամենամյա ստուգումները շատ կարևոր են։ Իսկ եթե կենդանին ծեր է կամ տառապում է քրոնիկ հիվանդությամբ ապա անասնաբույժին այցելելը պետք է ավելի հաճախ կատարեք։ Պետք է պարտադիր կատարվի բոլոր այն պատվաստումները, որոնք նախատեսված են տվյալ երկրի օնենսդրությամբ։ բ) Պետք է կերակրել կենդանուն հավասարակշռված կերով, որպեսզի պահպանեք նրա ճիշտ քաշը։ Ճարպակալումը ավելի է մեծացնում տրավմա ստանալու և հիվանդանալու հավանականությունը։ Գնեք հատուկ կեր կոնկրետ տարիքի և տեսակի համար։ Պահպանեք ճիշտ չափաբաժինը, որը նշված է կերի պիտակի վրա կամ հարձրեք ձեր անասնաբույժի կարծիքը։ գ) Համոզվեք, որ ձեր կենդանին օրվա մեջ շարժվում է բավականին շատ։ Անհրաժեշտ ֆիզիկական ակտիվության չափը կախված է կենդանու քաշից և տեսակից։ Օրինակ դեկորատիվ շներին ավելի քիչ ակտիվություն է հարկավոր քան ծառայողական շներին։ դ) Պաշտպանեք կենդանիներին էքստրեմալ ջերմաստիճանից։ Եթե ձեր կենդանին շատ ժամանակ է անցկացնում դրսում ապա համոզվեք որ նա մուտք ունի դեպի տանիքով կառույց։ Կենդանուն դրսում մի պահեք եթե ջերմաստիճանը շատ բարձր է կամ իջել է մինչև ցրտահարության աստիճանի։ ե) խնամեք ձեր կենդանուն և պահեք նրան շաքրության մեջ։ Կենդանիներին պետք է սանրել ամեն օր, հատկապես սեզոնային մազաթափության ժամանակ։ Լողացնել կարող էք այն ժամանակ երբ կարծում էք որ կենդանին կեխտոտ է, քանի որ դա ոչ միայն կենդանու գիգիենան է այլ նաև ձերը։ ԽՈՐՀՈՒՐԴ *Տնային կենդանի պահելը մեծ պատասխանատվություն է, ուստի մինչ կենդանի վերձնելը պետք է երկար մտածել։ *Եթե ձեր կենդանին իրեն վատ է պահում պետք է լցվեք համբերությամբ։ Այնպես արեք որպեսզի նա ավելի շատ էներգիա ծախսի։ Նրա հետ սովորեք հրամանների ենթարկվել։ Ենթարկվելու դասերը կոգնեն թէ շների և թէ կատուների վարքի կարգավորմանը։ ԶԳՈՒՇԱՑՈՒՄ *Երբեք մի հարվածեք ձեր կենդանուն, քանի որ դա անարդյունավետ պատիժ է։ Իրեն լավ պահելու համար խրախուսելը կամ նրան չնկատելի ավելի արդյունավետ տարբերակ է։