Մեր մասին

Այստեղ դուք կգտնենք շների և կատուների համար նախատեսված և՛ խնամքի միջոցներ, և՛ սնունդ։Ձեր ընտանի կենդանուն գոհացնելու լավագույն տարբերակը․․․ ...

Կոնտակտային տվյալներ

© Xholding 2023, Բոլոր իրավունքները պաշտպանված են.

Հետաքրքիր փաստեր կատուների մասին

* Յուրաքանչյուր կատու քթի վրա եզակի պատկեր ունի: Այն նույնքան անհատական է, ինչպես մարդու մատնահետքերը:* Ըստ «American Demographics» ամսագրի տվյալների՝ Ամերիկայում հաշվվում են ավելի քան 68 միլիոն կատու, նրանք ամեն ժամ հորանջում են 200 մլն. անգամ: * Կատվի սիրտը մեկ րոպեում կատարում է մոտ 110-140 զարկ, ստացվում է, որ այն 2 անգամ ավելի արագ է խփում, քան մարդու սիրտը:* Ամենափոքր կատուն համարվում է սինգապուրյան կատուն, տվյալ ցեղատեսակի արու կատուն կշռում է մոտ երեք կիլոգրամ, իսկ էգ կատուն ոչ ավելի, քան երկու կիլոգրամ:* Իսկ կատվազգիների ամենամեծ ներկայացուցիչը վագրն է, նրա քաշը 300 կիլոգրամի է հասնում:* Որոշ երկրներում կատուները թոշակ են ստանում: Օրինակ Ավստրիայում կատվին, ով հսկում է հացահատիկի պահեստը, կենսաթոշակ է հասնում: Միայն արժե նշել, որ դա ոչ թե դրամական արտահայտությամբ, այլ մթերային, այսինքն՝ միս, արգանակ, կաթ: * Երբ կատուները մլավում են, նրանք փորձում են խոսել ձեզ, այլ ոչ թե իրենց ազգակիցների հետ, քանի որ միմյանց հետ այս եղանակով կատուները չեն կարող շփվել:* Պետք չէ զարմանալ, որ կատվի տրամադրությունը, ինչպես եւ ձեր տրամադրությունը փոխվում է: Բանն այն է, որ կատուները շատ զգայուն էակներ են եւ կարող են զգալ տիրոջ տրամադրությունը: * Գիտնականներն ապացուցել են, որ վայրի կատուներն ապրում են 3-5 անգամ քիչ, քան ընտանի կատուները:* Ամենածեր կատուն համարվել է Puss-ն Անգլիայից, որը սատկել է 36 տարեկանում:* Շատ գիտնականներ պնդում են, որ այն մարդիկ, ովքեր ապրում են կատուների հետ, ավելի քիչ են ենթարկվում սթրեսների ու սրտի նոպաների, քան նրանք, ովքեր չունեն կատուներ * Շոտլանդիայում Towser անունով կատուն իր ողջ կյանքի ընթացքում 28.899 մուկ է որսացել:*  Հետազոտողներն ապացուցել են, որ կատուները չեն կարող տարբերել կարմիր եւ կանաչ գույները, հետեւաբար նրանք եւս կարող են դալտոնիզմ ունենալ:* Շատերը կարծում են, որ եթե կատուն ջուր չի խմում ծորակից, ապա, ամենայն հավանականությամբ, ջրի մեջ չափազանց շատ քլոր կամ այլ վնասակար նյութեր կան:* Հիշեք, որ չի կարելի կատուներին կերակրել շան կերով, քանի որ կատուների համար 5 անգամ ավելի շատ սպիտակուց է պահանջվում, քան շների: